Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» դաշինքը Գեղարքունիքի մարզում է

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Գեղարքունիքի մարզում

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հայտնում են դաշինքի գրասենյակից։

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ միասին հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, անդրադարձել Գեղարքունիքի մարզի առաջնահերթ խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: