Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Թուրքական ծագում ունեցող ապրանքների մուտքի արգելքը կերկարաձգվի ևս 6 ամսով (տեսանյութ)

Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետն ավելացվեց ևս 6 ամսով. Կառավարությունն այսօր հաստատեց որոշման նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հիշեցրեց՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հանրապետություն թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին որոշումը, որով սահմանվեց վեցամսյա արգելք ՀՀ թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: 

«Վեցամսյա ժամկետ սահմանվել է՝ հիմք ընդունելով ԵԱՏՄ համապատասխան դրույթը, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ-պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը սահմանող իրավական կարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից, հետևաբար 6-ամսյա ժամկետը լրանում է հուլիսի 1-ին»,- ասաց Քերոբյանը: