Եվրո-2020. Դանիան ջախջախեց Ուելսին և առաջինը մտավ քառորդ եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում կայացավ 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը: Դանիայի հավաքականը Ամստերդամում ուժերը չափեց Ուելսի ընտրանու հետ:
Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեց Կասպեր Դոլբերգը: Ընդմիջումից երեք րոպե անց նա արդեն կրկնապատկեց այն, իսկ 88-ին Յոահիմ Մեխլեն խփեց երրորդ գոլը:
Քիչ անց Ուելսի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Հարի Ուիլսոնը: Դանիացիներն անմիջապես օգտվեցին թվային առավելությունից և 90+4-րդ րոպեին մարտի Բրեյտուեյտը հաշիվը դարձրեց 4:0:
Այդպիսով, Դանիայի հավաքականը ջախջախեց Ուելսին և առաջինը մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Նիդեռլանդներ – Չեխիա զույգի հաղթողի հետ:
Խաղի վիճակագրություն
Ուելս - Դանիա
47 % - Գնդակի տիրապետում - 53 %
11 - Հարվածներ - 16
10 - Խախտումներ - 12
1 - Անկյունայիններ - 9
0 - Խաղից դուրս - 1