Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Անգլիայի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ է սահմանել

Անգլիայի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2020թ առաջնության քառորդ եզրափակիչ խաղում պարզապես ջախջախել է Ուկրաինայի ազգային թիմին` 4:0:

Անգլիացիները ընթացիկ մրցաշարում առայժմ ոչ մի գոլ բաց թեն թողել: Նրանք մեկնարկում հաղթել են Խորվաթիային (1:0), ապա ոչ-ոքի խաղացել Շոտլանդիայի հետ (0:0), իսկ հետո պարտության մատնել Չեխիային (1:0), Գերմանիային (2:0) ու Ուկրաինային (4:0):

Այդպիսով, Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ դարձավ առաջինը թիմը, որը մեկնարկային հինգ խաղում գոլ բաց չթողեց: Եթե համեմատենք աշխարհի առաջնությունների հետ, ապա 1990 թվականին Իտալիայի ընտրանին նույնպես անառիկ էր պահել սեփական դարպասը առաջին 5 խաղերում, սակայն կիսաեզրափակիչ փուլում դա անել չէր հաջողվել:

Հավելենք, որ Անգլիայի հավաքականը սեփական դարպասն անառիկ է պահում արդեն 7 անընդմեջ հանդիպումներում, ինչը ռեկորդ է այդ երկրի հավաքականի պատմության մեջ:

 

Խաղի վիճակագրություն

Ուկրաինա - Անգլիա

49 % - Գնդակի տիրապետում - 51 %

7 - Հարվածներ - 10

8 -  Խախտումներ - 15

3 - Անկյունայիններ - 2

0 - Խաղից դուրս - 2