Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի ռեժիսորը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին81 տարեկանում մահացել է հայտնի կինոռեժիսոր Վլադիմիր Մենշովը։ Այս մասին հայտնում է «Մոսֆիլմ» կինոստուդիայի կայքը։ Հունիսի վերջին նա վարակվել էր կորոնավիրուսով։ Նրա հայտնի ֆիլմերից են «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Սեր և աղավնիները» , «Շիրլի-Միրլին» , որոնք մնում են սիրելի հանդիսատեսի համար։
«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի համար «Օսկար»-ի արժանացած Վլադիմիր Մենշովը 2018թ գարնանը Հայաստանում էր։ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը իր 100-ամյա հոբելյանի միջոցառումների շարքում պատվիրակություն է ուղարկել Երևան, եւ որի կազմում էր նաեւ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՌԴ ժողովրդական արտիստ,օսկարակիր Վլադիմիր Մենշովը։
«Առանց կինեմատոգրաֆի իմ կյանքը չէի պատկերացնում և չորս տարի անընդմեջ դիմել եմ ՎԳԻԿ՝ մինչև չընդունվեցի։ Միխաիլ Ռոմմի ուսանողն եմ եղել։ Կարծում եմ, սրանով երևի թե շատ բան է ասված։ Իմ հոգևոր ուսուցիչներն էին Ռոմմը, Գերասիմովն ու էյզենշտեյնը։ Վերջինիս կարելի է համեմատել փոքր բլուրների կողքին հառած Արարատ լեռան հետ»,- ասաց նա հայ ուսանողներին։
Մենշովը նաեւ խորհուրդ տվեց ուսանողներին․ « Մի վախեցեք ասել այն, ինչ զգում եք։ Ունեցեք ձեր վերաբերմունքը և մի թաքցրեք այն»
Մանրամասները՝ արխիվային տեսանյութում