Բացել լրահոսը Փակել լրահոսը
216913204_4330117633719765_3781252828946463926_n
A A
Տնտեսություն

Կառավարությունը հաստատել է պղնձի և մոլիբդենի արտահանման համար պետքտուրք սահմանելու որոշումը

ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ Oրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը՝ հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։
 
Նախագծով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։
Նախագծի իրականացման նպատակն է՝
 
✅ երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթն ուղղել մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը,
✅խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ,
✅խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները:
 
Այսօր ոլորտում գեներացվում է գերշահույթ, որը, ըստ նախարարության ուսումնասիրությունների, արդյունավետ չի հարկվում։ Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել կտրուկ քայլեր և կիրառել խնդիրը կարգավորող կարճաժամկետ գործիք, հետագայում երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով։
 
Արտահանման ծավալների պահպանման պայմաններում պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի դեպքում ընդհանուր առմամբ բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 72 մլրդ դրամ։