A
A
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ներկա է եղել ծանրորդների բաց մարզմանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ներկա են եղել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի բաց մարզմանը։
Մեր հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում՝ պատրաստվելով սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված աշխարհի առաջնությանը։ Իսկ ահա Սիմոն Մարտիրոսյանը պատրաստվում է Տոկիոյի օլիմպիական խաղերին։
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը, մեր ծանրորդները այժմ մարզվում են միջազգային չափանիշների համապատասխանող ծանրաձողերով, որն օրերս ձեռք է բերել ՀՀ կառավարությունը։