Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքները կպակասեն

Տնտեսություն

Ամենայն հավանականությամբ` առաջիկայում կպակասեն Փոստային եւ սուրհանդակային մասնագիտացված մաքսատնից բողոքող քաղաքացիների թիվը:

Մայիսի 5-ից գործող մաքսատան աշխատակիցները վստահեցնում են, որ փորձում են ամեն ինչ անել անհարկի ձգձգումները վերացնելու համար, եւ արդեն իսկ նկատելի է աշխատանքի բարելավման միտումը:

Հիշեցնենք, որ «Ա1+»-ը քաղաքացիներից ստացել էր բազմաթիվ բողոքներ այն մասին, որ ձգձգվում է մաքսատանը ապրանք ստանալը:

Ենթադրվում է, որ բողոքների թվի նվազմանը կնպաստեն նաեւ առաջարկվող օրենսդրական փոխությունները:

Ներկայումս անձն օգտվում է արտոնություններից, եթե նրան ուղարկված ապրանքի արժեքը չի գերազանցում 50 000 դրամը: Առաջարկվում է արտոնություն սահմանել մինչեւ 150 000 դրամ ապրանքի դեպքում: