A
A
Տոկիո-2020. Արման Դարչինյանին մեդալից բաժանում է մեկ հաղթանակ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը բռնցքամարտիկ Արման Դարչինյանը վստահ հաղթանակով նշեց իր նորամուտը օլիմպիական խաղերում:
Տոկիոյում ընթացող խաղերի բռնցքամարտի մրցաշարում մեր 75 կգ քաշային մարզիկն այսօր առավոտյան անցկացրեց 1/8 եզրափակիչ փուլի մրցամարտ սլովակցի Անդրեյ Չեմեզի հետ:
Առաջին ռաունդը չնայած ավարտվեց մրցակցի առավելությամբ, սակայն 2-3-րդ ռաունդներում նախաձեռնությունը մեր բռնցքամարտիկի կողմն էր, որն էլ ի վերջո հաղթեց 5:0 հաշվով:
Այդպիսով, Արման Դարչինյանը մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի 2019թ աշխարհի փոխչեմպիոն, ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ: Այս մրցամարտը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 7:30-ին: Մեր բռնցքամարտիկին ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում օլիմպիական մեդալից:
Հայաստանի մյուս բռնցքամարտիկը` 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, իր երկրորդ մրցամարտը կանցկացնի հուլիսի 31-ին: Այդ օրը մեր մարզիկը ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ: