Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 29.07.
A A
Սպորտ

«Արարատը» դուրս մնաց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայից

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր Երևանի «Արարատն» ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում:

Այսօր կայացած որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում արարատցիները Վրոցլավում ոչ-ոքի` 3:3 խաղացին լեհական «Շլյոնսկ» թիմի հետ: Չնայած դրական արդյունքին, «Արարատը» դուրս մնաց լիգայից, քանի որ մեկ շաբաթ առաջ սեփական դաշտում 2:4 հաշվով պարտություն էր կրել: