A
A
Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները
Աջակցիր «Ա1+»-ինԱմփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» 2021 միջազգային երգչախմբային մրցույթի արդյունքները, որին հայ երգչախմբերը փայլեցին և պատվով ներկայացրին Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:
Հատուկ շնորհավորանքներ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ որը մրցույթի երկրորդ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, և որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին:
շնորհավորում ենք՝
• «Հովեր» պետական կամերային երգչախմբին և «ԱՐԱՐ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ շահելու առթիվ:
• «Գեղարդ» և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) նվաճելու առթիվ և II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին արժանանալու առթիվ:
Շնորհավորում ենք
խմբավարներին՝ հետևյալ տիտղոսներին արժանանալու համար.
I փուլում՝
• Սոնա Հովհաննիսյան, «Գերազանց խմբավար» (Excellent Conductor)
• Անահիտ Պապայան, «Գերազանց խմբավար» (Excellent Conductor)
II փուլում՝
• Տիգրան Հեքեքյան, «Բացառիկ խմբավար» (Outstanding