A
A
ՊՍԺ-ի հետ Մեսսիի պայմանագրից որոշ մանրամասներ են հայտնի դարձել
Աջակցիր «Ա1+»-ինՀամացանցում տարածվել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Ֆրանսիական Պարի Սեն-Ժերմեն (ՊՍԺ) ակումբի հետ պայմանագրի մանրամասները։
Հինգշաբթի օրը կատալոնական «Բարսելոն» ակումբը հայտարարեց, որ չի կարող երկարաձգել 34-ամյա Մեսսի հետ պայմանագիրը ֆինանսական խնդիրների պատճառով։
Իտալացի լրագրող Նիկոլ Սկիրը հայտնել է, որ Մեսսին ֆրանսիական ակումբի հետ պայմանագիրը կնքել է 2 տարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Ըստ նրա՝ ՊՍԺ-ում Մեսսին ստանալու է տարեկան 50 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոն»-ում էր հանդես գալիս 2004 -ից, որի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում ու խփել 672 գոլ։
Ավելի ուշ ՊՍԺ-ն հայտնել է, որ դա կեղծ տեղեկություն է, և պայմանգիրը դեռ չի կնքվել: