Բացել լրահոսը Փակել լրահոսը
235909716_1035926760481361_2275547578048779256_n
A A
Հասարակություն

Աղիքային և մաշկային վարակներից խուսափելու համար արգելեք երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տրամադրած ռեկրեացիոն գոտիների ջրերի մշտադիտարկումների տվյալները, հորդորում է՝
 
աղիքային և մաշկային վարակներից խուսափելու համար արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, չունեն ջրի մաքրման և ախտահանման համապատասխան կառուցվածք:
 
Լողն անհրաժեշտ է արգելել նաև գետերի, լճակների աղտոտված հատվածներում, որտեղ առկա են աղբակույտեր, սննդի օբյեկտներ։
 
Ամռան տաք եղանակը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատև պահպանման, մանրէների արագ բազմացման համար՝ ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ ջրավազաններում, գետերում, լճակներում։