Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Պաշտոնական

Օրհնված խաղողը բաժանվեց զինվորներին

Օգոստոսի 15-ին 3-րդ զորամիավորման զորամասերում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի օր` հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Զորամիավորման ավագ գնդերեց Տեր Սամուել Սարգսյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ պատարագ, կատարվել խաղողօրհնեքի կարգ, որից հետո օրհնված խաղողը բաժանվել է զինվորներին` որպես լիության նշան։