Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tramp
A A
Սպորտ

Դոնալդ Թրամպը կմեկնաբանի Էվանդեր Հոլիֆիլդի և Վիտոր Բելֆորտի անսովոր մենամարտը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամպը կմեկնաբանի բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդի և խառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորտի միջև կայանալիք մարտը: Այդ մասին տեղեկացնում է FITE հեռուստաալիքը:

Այդ մենամարտը կայանալու է սեպտեմբերի 11-ին, Triller Fight Club պրոմոութերային ակումբի կողմից կազմակերպվող բռնցքամարտի երեկոյի շրջանակում: 58-ամյա Էվանդեր Հոլիֆիլդն իր կարերայում հաղթել է 44 մենամարտում, երկուսն ավարտել է ոչ-ոքի, իսկ 10-ում պարտություն է կրել: Բրազիլացի մարտիկի ցուցանիշներն ավելի համեստ են` 26 հաղթանակ, 14` պարտություն խառը մենամարտերում: Վիտոր Բելֆորտը միայն մեկ անգամ է բռնցքամարտի մենամարտ անցկացրել, որում նա նոկաուտի է ենթարկել իր մրցակցին առաջին ռաունդում:

«Ես սիրում եմ լավ մարտիկներին ու հետաքրքիր մրցամարտերը: Անհամբեր սպասում եմ կիրակնօրյա մրցամարտին և պատրաստ եմ մեկնաբանել այն ռինգի մոտակայքում: Դուք դժվար թե ցանկանաք բաց թողնեք այդ յուրահատուկ պահը», - Դոնալդ Թրամպի խոսքերը մեջբերել է FITE հեռուստաալիքը: