Բացել լրահոսը Փակել լրահոսը
0bdce58b0f6e387e58c2266b8d6190bc
A A
Հասարակություն

«Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 17 պարկուճ․ shamshyan.com

Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։  Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝  բաժնի պետի տեղակալներ Արմեն Մուրադյանի, Հարություն Մանուկյանի և Վահագն Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ. Գասպարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։  Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 17 պարկուճ։

Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին կան նաև կրակոցի հետքեր։  «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է Land Rover մակնիշի ռուսական П 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում կա արյուն։