Բացել լրահոսը Փակել լրահոսը
243223895_266989008620700_2870744069384341748_n
A A
Մշակույթ

Ֆրանսահայ տենորն արժանացել է ոսկե մեդալի

Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը արժանացել է «Grand Prix Humanitaire De France»  Ոսկե մեդալի՝ երաժշտարվեստում ունեցած իր ներդրման, բարեգործական համերգների համար: Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ  նա հանդես է եկել  երկու բացառիկ մենահամերգով:

Ռուբեն Էլբակյանը բարեգործական համերգներով հանդես է եկել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում , ինչպես նաև Հայաստանի ազգային օպերայում և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի համար :

Ֆրանսաբնակ հայ տենորը հայրենիքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին: