Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ․ Արոնյան –Ռաջաբով․ հայ-ադրբեջանական հակամարտություն 5-րդ տուրում (տեսանյութ)

Առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարում այսօր կկայանան 5-րդ տուրի հանդիպումները։

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։

Չորս տուրից հետո մեր գրոսմայստերը 15 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ նրա մրցակիցը վաստակել է 12 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում։

Կողմերը նախ կանցկացնեն արագ շախմատի 4 պարտիա: Հաղթողը կվաստակի 3 միավոր: Ոչ-ոքիի դեպքում շախմատիստները պայքարը կշարունակեն թայ-բրեյքում: Այստեղ հաղթողը կստանա 2, իսկ պարտվողը` 1 միավոր:

Լևոն Արոնյան – Թեյմուր Ռաջաբով հանդիպման ուղիղ եթերը՝ ստորև.