A
A
Հայաստանի կանանց հավաքականը կհանդիպի Ուկրաինայի հետ. շախմատի աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Սիտժես քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում ավարտվեց խմբային փուլը:
Հայաստանի կանանց հավաքականը վերջին` 5-րդ տուրում, չնայած 1:3 հաշվով պարտվեց Ռուսաստանի ընտրանուն, սակայն վաստակած 5 միավորով Ա խմբում գրավեց 3-րդ տեղը և մտավ քառորդ եզրափակիչ:
Մեր ընտրանու հաջորդ մրցակիցը Ուկրաինայի ազգային թիմն է, որը Բ խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը: Վաղը կողմերը սկզբում կանցկացնեն արագ շախմատի երկու հանդիպում: Ոչ-ոքու դեպքում հաղթողը կորոշվի կայծակնային խաղում:
Քառորդ եզրափակիչ մյուս զույգերը.
Ռուսաստան – ՖԻԴԵ-Ամերիկա
Վրաստան – Ադրբեջան
Հնդկաստան – Ղազախստան