Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 1 (3)
A A
Սպորտ

«Բավարիան» ջախջախում է, «Բարսելոնան»` ջախջախվում, Ռոնալդուն ռեկորդ սահմանում

E խմբի առաջատար Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց Կիևի «Դինամոյին» և տարավ երկրորդ հաղթանակը: Իսկ ահա «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:3 հաշվով ջախջախվեց Լիսաբոնի «Բենֆիկայից» և երկրորդ խոշոր պարտությունը կրեց մեկնարկում (առաջինը «Բավարիայից»` 0:3): Երկու տուրից հետո աղյուսակը 6 միավորով գլխավորում է «Բավարիան»: Երկրորդը «Բենֆիկան» է, որն ունի 4 միավոր, իսկ երրորդը Կիևի «Դինամոն»` 1: «Բարսելոնան» առայժմ միավոր չի վաստակել:

 

F խմբում առաջին հաղթանակը տարավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը սեփական դաշտում առավելության հասավ իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ` 2:1: Հաղթական գոլը 90+5-րդ րոպեին խփեց Քրիշտիանու Ռոնալդուն, որը չեմպիոնների լիգայում անցկացրեց իր թվով 178-րդ խաղը և սահմանեց նոր ռեկորդ: Նա մեկ խաղով առաջ անցավ իսպանացի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասից: Խմբի մյուս խաղում իտալական «Ատալանտան» սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց շվեյցարական «Յոնգ Բոյզին», վաստակեց 4 միավոր և գլխավորեց աղյուսակը: «ՄանՅուն» և «Յանգ Բոյզն» ունեն 3-ական միավոր:

 

G խմբում առաջին տեղ բարձրացավ ավստրիական «Զալցբուրգը», որը սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի չեմպիոն «Լիլին» և վստակեց 4 միավոր: Նրան հաջորդում են իսպանական «Սևիլյան» ու գերմանական «Վոլֆսբուրգը», որոնք իրար հետ ոչ-ոքի` 1:1 խաղացին և վաստակեցին 2-ական միավոր:

 

H խմբում միանձնյա առաջատար դարձավ իտալական «Յուվենթուսը», որն իր հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսիին» և վաստակեց 6 միավոր: Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց շվեդական «Մալմյոյին» և միավորներով (3) հավասարվեց անգլիական ակումբին: Սա ռուսական թիմի տարած ամենախոշոր հաղթանակն է չեմպիոնների լիգայում:

a1+liga 2 (2).jpg (185 KB)

 

Հաջորդ, 3-րդ տուրի խաղերը կկայանան հոկտեմբերի 19-ին և 20-ին:

a1+liga 3.jpg (331 KB)