A
A
Կարեն Մարգարյանը ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրորդները հերթական մեդալները նվաճեցին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունում։
Մինչև 20 տարեկան ծանրորդների 81 կգ քաշային կարգում Կարեն Մարգարյանը երկամարտի 330 կգ (153+177) արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց չեմպիոն։ Սա Հայաստանի 4-րդ ոսկե մեդալն է այս առաջնությունում:
Նույն քաշային կարգում հանդես եկող Սուրեն Գրիգորյանը ընդամենը 2 կիլոգրամով ետ մնաց իր հայրենակցից (145+186) և արժանացավ արծաթե մեդալի։