Բացել լրահոսը Փակել լրահոսը
1589956332_6759787 (1)
A A
Պաշտոնական

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետը պաշտոնից ազատվել է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Խաչատուր Խաչատրյանին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Խաչատուր Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից», - նշված է նախագահի հրամանագրում։