Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika 1
A A
Սպորտ

Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղաց 1-ին տուրում, Տաթև Աբրահամյանը`պարտվեց

Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը ոչ-ոքիով մեկնարկեց Սենտ Լուիսում սկսած շախմատի ԱՄՆ-ի առաջնությունը:

 

Առաջին տուրում մեր հայրենակիցը սպիտակներով հանդիպեց Սեմ Շենքլանդի հետ: Կողմերը արագ փոխանակեցին խոշոր ֆիգուրները և արդեն 30-րդ քայլին հաշտություն կնքեցին:

 

Մեկնարկային տուրում 12 մասնակիցներից հաղթանակ տարան միայն երկուսը` Ռեյ Ռոբսոնն ու Ջոն Բուրկեն: Մրցաշարի ֆավորիտներ Ֆաբիանո Կարուանան ու Վեսլի Սոն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

 

Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Սեմուել Սևյանը սպիտակներով կհանդիպի Ռեյ Ռոբսոնի հետ: Կենտրոնական պարտիայում Ֆաբիանո Կարուանան սևերով կմրցի կուբացի գրոսմայստեր Լեյնիեր Դոմինգես Պերեսի հետ, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո:

 

Զուգահեռաբար մեկնարկել է նաև ԱՄՆ շախմատի կանանց առաջնությունը: Այստեղ հանդես է գալիս մեր հայրենակից Տաթև Աբրահամյանը: Առաջին տուրում նա պարտվեց Գուլրուխբեգիմ Տոխիրջոնովային, որը ծնունդով Ուզբեկստանից է: Երկրորդ տուրում հայ շախմատիստուհին կհանդիպի Կարիսա Յիպի հետ:

a1+chess amerika 3.jpg (1.28 MB)

a1+chess amerika 2.jpg (4.15 MB)