A
A
Կապանի Եղբայրական գերեզմանատան հարակից տնակներից մեկում հայտնաբերվել է Իսպանիայի քաղաքացու դի․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում ծավալված ճամբարային ավանում տեղադրված տնակի մեջ տղամարդու դի կա։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարների խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը։
Փրկարարներն ու ոստիկանները տնակում հայտնաբերել են Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Խավիեր Ֆերնանդեսի դին։