A
A
Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից Մարտակերտի հարակից դաշտում բնակչի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ ԱՀ ոստիկանություն
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է: Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:
Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: