Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տրակտորի խցիկում է եղել է նաեւ ռուս խաղաղապահ. մանրամասներ Արցախում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ)

Մարտակերտում ադրբեջանական կրակոցից սպանվել է Մարտակերտի 55-ամյա բնակիչ, այդ մասին հայտնում է ներքին գործերի նախարարությունը: Ըստ հաղորդագրության, այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զիված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը, ծնված 1966թ.: Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Դեպքի վայր է մեկնել վարչության ավագ քննիչը: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են դատավարական և քննչական գործողություններ: Արցախի հանրայինի ռեպորտաժը