A
A
Քաղաքապետարանը չի տվել իր համաձայնությունը նոր հանք շահագործել Երևանում․ ՀԲՃ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը չի տվել իր նախնական համաձայնությունը Սպանդարյանի բազալտի և տուֆի հանքավայրի հայցվող տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանան նախատեսվող գործունեության վերաբերյալ։
Նշվում է, որ «Երևան քաղաքում ավելի քան 20 հանքավայրի շահագործման և լայնածավալ շինարարական աշխատանքների հետ կապված՝ զգալիորեն բարձրացել է մթնոլորտային օդի աղտոտվածությունը, փոշու բարձր պարունակությունները, ինչը բավականին արտահայտիչ և նկատելի է դառնում քամիների ժամանակ»։