Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Ուղիղ. Տիգրան Լ. Պետրոսյան – Լևան Պանցուլայա. 1-ին տեղի համար վերջին պարտիա

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարում այսօր կկայանան վերջին` 9-րդ տուրի պարտիաները:

 

Առաջին տեղի և գլխավոր մրցանակի համար հիմնականում կպայքարեն չորս շախմատիստ: Բոլորից լավ շանսեր ունի ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը, որը ընթացիկ տուրում հաղթեց նախկին առաջատար Սամվել Տեր-Սահակյանին և վաստակած 7 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Այսօր նա կմրցի իրենից կես միավորով ետ մնացող հնդիկ գրոսմայստեր Ս.Լ. Նարայանանի հետ:

 

Մրցաշարում հաղթելու շանսեր ունի նաև մեր շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանը, որը նախավերջին պարտիայում պարտության մատնեց Շանթ Սարգսյանին և միավորների քանակը հասցրեց 6,5-ի: Այսօր նրա մրցակիցը վրացի Լևան Պանցուլայան է, որը նույնպիսի արդյունք ունի:

 

Վերջին, 9-րդ տուրը կմեկնարկի ժամը 10:30-ին: Առաջատար չորս շախմատիստների հանդիպումների ուղիղ եթերը` ստորև.