Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa 14.10
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են

Նոյեմբերի 12-21-ը Սլովենիայում կանցկացվեն շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունները:

 

Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 38 թիմ: Հայաստանի հավաքականը հանդես կգա այսպիսի կազմով` Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան: Մեր թիմը կղեկավարի Հրաչիկ Թավադյանը:

 

Կանանց առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 30 երկրներ: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Թիմի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

 

Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն դասական շախմատի կանոններով, շվեյցարական մրցակարգով: