Ասես գունագեղ թատրոն լինի
Նկարիչների միության ցուցասրահում այսօր բացվեց Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը:
Անատոլի Գրիգորյանի աշխատանքները ցուցադրվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի արվեստի թանգարանում, Երևանի ազգային պատկերասրահում ու ժամանակակից արվեստի թանգարանում։
Նկարչի համար չցուցադրվելը հավասարազոր է մահվան: Պետք է ցուցադրվես`որ կիսվես ժողովրդիդ հետ, որ զգաս ժամանակի շունչը,- համարում է գեղանկարիչ Անատոլի Գրիգորյանը, որի անհատական ցուցահանդեսը բացվեց Նկարիչների միության ցուցասրահում:
Նկարիչը համոզված է նաև, որ երկիրը պետք է արվեստագետին տեր կանգնի ֆինանսապես...
Ըստ ցուցահանդեսի այցելուների` Անատոլի Գրիգորյանի նկարչությունը ասես մի գունագեղ թատրոն է, ուր իշխում է որախությունը, կենսահաստատվում` բարին: