Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ԱՄՆ նախագահը նամակ է հղել Ալիեւին, որ ԼՂ խնդիրը լուծված չէ․ Սուրեն Սարգսյան (տեսանյութ)

«Զանգեզուրի միջանցքի  իրագործման գործընթացում ռուսական շահ կա, քանի որ հենց համաձայնագրում էլ նշվում է, որ Ռուսաստանը այդ միջանցքի անվտանգության երաշխավորն է լինելու»,- նշում է  միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Միջազգայնագետը քիչ հավանական է համարում նոր պատերազմը, քանի որ «առանց պատերազմի էլ  ինչ ուզում են, ըստ էության ստանում են, որովհետև մենք տալիս ենք այն ամեն ինչը, հիմա ինչու պատերազմով դա վերցնել»։

Իսկ ինչ վերաբերվում է Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված է, ապա դա ոչ մի նշանակություն չունի ․ «Դրա մասին իրեն ակնարկում են Մինսկի խմբի համանախագահները և պարբերաբար դրա մասին խոսում է ԱՄՆ-ի նախագահը, ով նամակ էր հղել Ադրբեջանին՝ ասելով որ խնդիրը կարգավորված չէ և նրանք կօգնեն կողմերին, որ խնդիրը վերջնական լուծում ստանա»։

Միջազգայնագետը նշում է նաև, որ Միացյալ նահանգները հասկանում է, որ տարածաշրջանում  չի կարող այնքան մեծ ազդեցություն ունենալ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունն ունի և հիմա ԱՄՆ-ն փորձում է մեր տարածաշրջան մտնել Վրաստանի միջոցով, քանի որ Թուրքիային վստահելի գործընկեր չի համարում. «Թուրքիան մեծ հաշվով ռազմավարական դաշնակից է, որը հիմա սխալ ճանապարհով է գնում և ԱՄՆ-ում չեն հասկանում, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զենք զինամթերք կամ Ս-400 համակարգեր ձեռք բերել Ռուսաստանից»։

Մանրամասները՝  տեսանյութում