A
A
«Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին և բարձրացավ 2-րդ տեղ․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի երկրորդ խաղում մրցաշարի նորեկ ԲԿՄԱ-ն սեփական դաշտում 0։1 հաշվով պարտվեց «Փյունիկին»։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Հովհաննես Հարությունյանը, 85-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 18 միավոր և հավասարվեց «Արարատին»։ Լրացուցիչ գործակիցներով փյունիկցիները շրջանցեցին արարատցիներին։ ԲԿՄԱ-ն կրեց 9-րդ պարտությունն առաջնությունում և առայժմ 3 միավորով եզրափակում է աղյուսակը։