A
A
Կիրականացվի համապետական ծառատունկ՝ այս անգամ նոր ձևաչափով
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ՝ հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։
Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Ալեքսանյանին։
Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի`
Խնդրում ենք հետևել էջի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք ծառատունկի վերաբերյալ հետագա մանրամասները և հնարավորություն ունենաք ծառատունկի լիիրավ մասնակիցը դառնալու։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարեւոր միջոցառման։