Բաշխվեցին Գյումրու ավագանու անդամների մանդատները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփված են. այսօր թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը բաշխել է 5 քաղաքական ուժերին հասանելիք մանդատները:
33 ավագանու անդամների մանդատները ստացան քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները: Նորընտիր ավագանու կազմում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն ունի 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11,
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4 մանդատ, եւ 2-ական մանդատ ունեն Հայաստանի Հանրապետական եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները: Ո՞ր քաղաքական ուժերը կոալիցիա կկազմեն. նույնիսկ մանդատների բաշխումից հետո դեռ հայտնի չէ:
«Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչը նշեց՝ ավարտվել են ներկուսակցական քննարկումները, այժմ կսկսեն քննարկումներ իրականացնել այլ ուժերի հետ՝ առաջ տանելով իրենց նախապայմանը:
Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում