Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» ջախջախեց «Վանին» և շրջանցեց երկու թիմերի. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հերթական խաղում Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»:

Ալաշկերտցիները հաղթեցին 4:0 խոշոր հաշվով: Աչքի ընկան Խուրցիձեն, Յովանովիչը, Միլինկովիչը և Տանկովը:

«Ալաշկերտը» չնայած երկրորդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում, սակայն վաստակեց 10 միավոր և միանգամից շրջանցեց «Վանին» ու «Նորավանքին»: Գործող չեմպիոնն զբաղեցնում է 7-րդ տեղը:

«Վանը» սեփական դաշտում կրեց թվով 4-րդ պարտությունը և այժմ 9 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: