A
A
Վահե Բադալյանը պարտվեց 1/8 եզրափակիչ մարտում. բռնցքամարտի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական կորուստը կրեց Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Մինչև 54 կգ քաշային Վահե Բադալյանը 1/8 եզրափակիչ մարտում ուժերը չափեց Ղըրղզստանի ներկայացուցիչ Սանժայ Սեիդեկմատովի հետ: Այն ավարտվեց մրցակցի բացահայտ առավելությամբ` 5:0: Մեր մարզիկն ավարտեց ելույթներն առաջնությունում:
Այսօր քառորդ եզրափակիչ փուլի մտնելու համար պայքար կմղեն նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 71 կգ քաշային Արման Դարչինյանը: