A
A
Դավիթ Չալոյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը շարունակում է հաջող ելույթները Բելգրադում անցկնող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Մեր գերծանր քաշայինն այսօր 1/8 եզրափակիչ մարտում մրցեց կոլումբիացի Կրիստիան Սալսեդո Կոդացու հետ: Մեր մարզիկը վստահ անցկացրեց մարտը և հաղթեց 4:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում նա կհանդիպի Դելուցիոս Օրիե – Լազիզբեկ Մուլոջանով անգլո-ուզբեկական զույգի հաղթողի հետ:
Այսօր իրենց մրցամարտերը կանցկացնեն նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 71 կգ քաշային Արման Դարչինյանը: