Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks vnasvack
A A
Սպորտ

Կարեն Տոնականյանը վնասեց ձեռքը և դուրս մնաց պայքարից. բռնցքամարտի ԱԱ

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը վնասվածքի պատճառով դուրս մնաց բռնցքամարտի աշխարհի առաջնությունից:

Սերբիայում ընթացող մրցաշարում մեր 60 կգ քաշային բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում հանդիպեց ֆրանսիացի Սոֆիան Օումիհայի հետ: Երրորդ ռաունդում Կարեն Տոնականյանը մենամարտի թեժ պահին վնասեց աջ ձեռքը և չկարողացավ շարունակել մրցամարտը: Նրան գրանցվեց տեխնիկական պարտություն:

Այսօր քառորդ եզրափակիչ փուլի մտնելու համար պայքար կմղի նաև 71 կգ քաշային Արման Դարչինյանը: