Լևոն Արոնյանը բարելավել է վարկանիշը և այժմ 4-րդն է աշխարհում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների աղյուսակում այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը:
Նախորդ ամսվա համեմատ նա մեկ միավորով բարելավել է իր վարկանիշը և այժմ ունի 2782 միավոր: Իսկ ահա նախկինում 4-րդ տեղում գտնվող Յան Նոպեմնյաշչին, որը պատրաստվում է աշխարհի թագի համար Մագնուս Կառլսենի հետ մրցամարտին, կորցրել է 7 միավոր և նահանջել 5-րդ հորիզոնական:
Մեկ ամսվա մեջ ամենամեծ առաջընթաց գրանցել է Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան, որը 14-րդ տեղի բարձրացել է 9-րդ հորիզոնական և դարձել է այդ երկրի ուժեղագույն շախմատիստը` ետևում թողնելով անգամ Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Առաջին տասնյակից դուրս է մնացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը` 2855 միավոր:
Աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցուցակում տեղ են զբաղեցրել նաև Հայաստանի երկու ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 2664 միավորով զբաղեցնում է 75-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը 2649-ով գտնվում է 99-րդ հորիզոնականում: Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը 70-րդն է աղյուսակում (2668):
Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը: Առաջին տասնյակ է մտել ռուսաստանցի Ալեքսանդրա կոստենյուկը, որը դուրս է մղել հնդկուհի Դրոնավալի Հարիկային:
Հայաստանի շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 2450 միավորով զբաղեցնում է 28-րդ տեղը: Աննա Սարգսյանը 73-րդն է աղյուսակում (2385), իսկ Լիլիթ Մկրտչյանը` 81-րդը (2379):