A
A
Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Ռոմա» - «Միլան» խաղում
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի «Ռոմա»-«Միլան» խաղում ամենացածր գնահատական ստացել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Գազետա դելո սպորտը» 10 բալանացող համակարգով հայ ֆուտբոլիստին գնահատել է 5 բալով:
«Արևելյան քամին» միշտ էլ հաճելի է, երբ նորմալ մարզավիճակում է գտնվում: Բայց այսօր այն թույլ էր «փչում» և ընդմիջմանը լրիվ դադարեց: Միգուցե, նրան իրոք հանգիստ է պետք ուժերը հավաքելու համար», - գրել է թերթը:
«Ռոմայից» ամենաբարձր գնահատական ստացել է թիմի ավագ Պելեգրինին, որը, սակայն, ետ է մնացել «Միլանի» յոթ ֆուտբոլիստներից: Հիշեցնենք, որ «Միլանը» Հռոմում 2:1 հաշվով հաղթել է «Ռոմային» և վաստակած միավորներով (31) հավասարվել է առաջնության առաջատար «Նապոլիին»: