Վրաստանի մարզերում գազի սակագինը բարձրանում է
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի մարզերում գազի սակագինը 6-ից կդառնա 20 թեթրի։ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ոչ կենցաղային սպառման համար բնական գազի 1 խորանարդ մետրը կկազմի 1,15 լարի։ Այս մասին հաղորդել է «Ինտեր Գազ» ՍՊԸ-ն։
Դեկտեմբերի 1-ից գազի սակագինը կբարձրացնեն նաև SOCAR Georgia Gas Ltd-ն և Telavi Gas-ը։ Այստեղ նույնպես սակագնի փոփոխությունը վերաբերվում է մանրածախ, ոչ կենցաղային օգտագործմանը և բնական գազի 1 խորանարդ մետրի գինը ևս կսահմանվի 1,15 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Հիշեցնենք, որ արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Թբիլիսիում բարձրացվել է գազի սակագինը ոչ ֆիզիկական անձանց համար։ Tbilisi Energy-ի բաժանորդները 1 խորանարդ մետր բնական գազի համար վճարում են 1,10 լարի, իսկ նախկինում գործող սակագինը կազմում էր 0,86 լարի։
Նշենք, որ սակագնի փոփոխությունը չի վերաբերում բնական գազի կենցաղային սպառմանը։
Աղբյուր՝ Aliq.ge