A
A
30-ամյա բրազիլացին պիրանյաների զոհ է դարձել՝ փախչելով մեղուներից
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլիայի Մինաս-Ժերայս նահանգում 30-ամյա տղամարդը պիրանյաների զոհ է դարձել՝ փորձելով փրկվել մեղուների պարսի հարձակումից։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական բաժինը։
Դեպքը տեղի է ուենցել, երբ երեք ընկերներ գնացել են լիճ ձուկ որսալու։ Այդ ընթացքում մեղուների պարս է հայտնվել տարածքում, և 3 տղամարդիկ ջուրն են նետվել՝ փրկվելու համար։
Նրանցից երկուսին հաջողվել է լողալ ու փրկվել, իսկ երրորդ տղամարդը սկսել է խեղդվել։ Երբ դին դուրս են բերել ջրից, պարզվել է, որ նրան կերել են պիրանյաները։