Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, իսկ «Նոան» չորրորդ պարտությունը կրեց

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Նոային»: Խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Ուգո Ֆիրմինոն:

 «Փյունիկը» տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 27 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում: Փյունիկցիներն այժմ ընդամենը 4 միավորով են ետ մնում առաջատար «Արարատ-Արմենիայից»:

«Նոան» կրեց չորրորդ պարտությունն ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 18 միավորով առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: 

Տուրի մյուս խաղերը կկայանան նոյեմբերի 6-ին, 7-ին և 8-ին: