A
A
«Արարատը» հաղթում է «Սևանին» և ամրապնդվում 3-րդ տեղում. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում 3-րդ տեղում ընթացող Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց իրեն հաջորդող «Սևանին»:
Սկզբունքային խաղում 3:1 հաշվով հաղթանակ տարան արարատցիները: Առաջին խաղակեսի սկզբում Դիմիտրիյեե Պոբուլիչն ու Սերժ Դեբլեն երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասով: Երկրորդ կեսի 59-րդ րոպեին «Սևանին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն տասը րոպե անց Ալիկ Առաքելյանը նորից ամրապնդեց «Արարատի» առավելությունը:
Այս հաղթանակից հետո արարատցիները վաստակեցին 26 միավոր և ընդհուպ մոտեցան 2-րդ տեղում գտնվող «Փյունիկին»: «Սևանն» արդեն 6 միավորով ետ է մնում «Արարատից»: