«Վենեցիան» ընդմիջումից հետո խորտակում է «Ռոմային». Հենրիխ Մխիթարյանը բացակայում է
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 12-րդ տուրի խաղում առաջնության ետնապահներից «Վենեցիան» իր հարկի տակ կամային հաղթանակ տարավ առաջատարներից մեկի` «Ռոմայի» նկատմամբ:
Խաղի հենց սկզբում տանտերերի խաղացող Մատիա Կալդարանա գրավեց հռոմեացիների դարպասը: Սակայն դա խուճապ չառաջացրեց հյուրերի մոտ: Առաջին կեսի վերջում հռոմեացիները երկու գոլ խփեցին և արդեն իրենք առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկան թիմի նորեկներ Աբրահամն ու Շոմուրոդովը:
Իսկ ահա երկրորդ կեսում «Ռոման» լիովին ձախողվեց: Հյուրերը նախ խախտում թույլ տվեցին սեփական տուգանայինում, և վենեցիացիները 11մ հարվածով հավասարացրին հաշիվը: 74-րդ «Վենեցիայի» նիգերիացի հարձակվող Օկերեկեն երրորդ գոլը խփեց մրցակից դարպասը, որը, ինչպես ցույց տվեց խաղի ընթացքը, դարձավ հաղթական` 3:2:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չնայած հայտավորված էր «Ռոմայի» պահեստայինների թվում, սակայն այդպես էլ խաղալու ժամանակ չստացավ:
«Վենեցիան» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր և բարձրացավ14-րդ հորիզոնական: «Ռոման» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և նահանջեց մեկ աստիճանով: Այն այժմ 19 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: