Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այս գիշեր հղի կնոջ մահ ենք գրանցել․ իրավիճակը լարված է․ Ավանեսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մի քանի վիճակագրական տվյալ ներկայացրեց կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ։

«Ցավոք պետք է նշեմ, որ գիշերը ունեցել ենք կովիդով հիվանդ հղիի մահ»,-տեղեկացրեց նախարարը։ Նա հայտնեց, որ դելտա շտամը, ի տարբերություն մյուս շտամերի, դրսևորում է բավական ագրեսիվ ընթացք և այն հատկապես վտանգ է ներկայացնում հղիների համար։

Ավանեսյանը նշեց․ «Ունենք վարակված 100-ից ավել հղիներ, որոնց գրեթե կեսը ունեն թոքաբորբ»։

Նախարարը նաև նկատեց, որ նախորդ շաբաթ ուսումնական պրոցեսը հեռավար անցկացնելու արդյունքում որոշակի դրական արդյունք եղել է, քանի որ վարակվածների թվերը ոչ թե աճել են, այլ գոնե պահպանվել է նույն ցուցանիշը։

Պատվաստումների արդյունքների մասին խոսքելով՝ նախարարը նշեց, որ այս պահին կատարվել է 890․ 797 պատվաստում ու նաև շեշտեց՝ նման մեծածավալ պատվաստման արդյունքում մենք չենք ունեցել  հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք։

Մանրամասները տեսանյութ։