Բացել լրահոսը Փակել լրահոսը
255320570_260542026115492_7521828410436506770_n
A A
Պաշտոնական

Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն

♻️Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից։
 
✅Նախագծի նպատակն է նոր որակ և նոր մոտեցումներ ներդնել արգելոց-թանգարանների այցելուների համար։
◻️Երեք արգելոցների տարածքներում կիրականացվի բարեկարգում,
կկառուցվեն սպասարկման ենթակառուցվածքներ, կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ և ցուցանակներ, ապա կստեղծվեն կանաչ անկյուններ՝ լանդշաֆտային լուծումներով։
 
?Նախագիծը իրականացվում է Converse Bank-ի աջակցությամբ։
 
◻️Այսօր բանկի ներկայացուցիչները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Գագիկ Գրիգորյանի հետ հուշարձանի տարածքում շրջայց կատարեցին և քննարկեցին կանաչ անկյունների ստեղծման ծրագիրը։
✅Դեկտեմբերի 1ին կմեկնարկեն էսքիզային և նախագծային աշխատանքները։