Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Միջադեպ՝ ի պատասխան ադրբեջանցիների սադրանքի (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտյան կրկին փակ էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը: Փաստը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է ներքին գործերի նախարարությունը: Ավելի ուշ՝ ազգային անվտանգության ծառայությունն է հաղորդագրություն տարածել դեպքի մանրամասների վերաբերյալ: Ըստ այդմ, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի հետևանքով Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։