Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆրանսիայի և Բելգիայի ֆուտբոլի հավաքականները մտան Քաթար-2022-ի եզրափակիչ փուլ

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտում կայացան նախավերջին` 9-րդ տուրի հանդիպումները: Դրանք ի հայտ բերեցին Քաթար-2022-ի ևս երկու մասնակցի:

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան սեփական դաշտում 8:0 հաշվով ջախջախելով Ղազախստանին, վաստակեց 15 միավոր և անհասանելի դարձավ 2-րդ տեղում գտնվող Ֆինլանդիայի համար: Այս խմբում անցումային խաղերի համար կպայքարեն ֆիններն ու ուկրաինացիները:

Ընտրական E խմբում հանդես եկող Բելգիայի ազգային թիմն իր հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց Էստոնիային, վաստակեց 19 միավոր և նույնպես նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Անցումային երկրորդ տեղի համար պայքար կմղեն Ուելսի և Չեխիայի հավաքականները:

Այդպիսով, եվրոպական գոտում Քաթար-2022-ի ուղեգիր արդեն նվաճել են չորս երկրների հավաքականներ` Դանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Բելգիան: Մնացած 5 ուղեգրերը կվիճարկվեն նոյեմբերի 14-16-ը կայանալիք 10-րդ տուրի խաղերում:

Այդ առումով սկզբունքային նշանակություն ունեն այսօր կայանալիք երեք հանդիպումները` Խորվաթիա – Ռուսաստան, Պորտուգալիա – Սերբիա և Իսպանիա – Շվեդիա: Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու համար խորվաթ, սերբ և շվեդ ֆուտբոլիստներին հարկավոր է անպայաման հաղթանակ տանել:

Այսօր իր վերջին հանդիպումը կանցկացնի նաև Հայաստանի ազգային թիմը: Ավաղ, մերոնք արդեն դուրս են մնացել ուղեգրերի համար պայքարից, քանի որ Գերմանիան վաղուց հռչակվել է խմբի հաղթող, իսկ 2-րդ տեղում գտնվող Հս. Մակեդոնիան այլևս անհասանելի է մեր համար: