Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa (6)
A A
Սպորտ

Այսօր` Հայաստան – Գերմանիա նոր հակամարտություն

Շախմատի Հայաստանի հավաքականները շարունակում են հաջող հանդես գալ Սլովենիայի Չատեժ քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում:

Երրորդ տուրում մեր տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Իսրայելին, վաստակեց 5 միավոր և միացավ երկու առաջատարներին` Ադրբեջանին և Հունգարիային հետապնդողների շարքին: Մեր թիմից  իր պարտիան հաղթանակով ավարտեց միայն Գաբրիել Սարգսյանը: Մնացած հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի:

Հայաստանի կանանց հավաքականը ընթացիկ խաղում 3:1 հաշվով առավելության հասավ Լեհաստանի նկատմամբ և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Մեր թիմն այժմ 6 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը:

Այսօր նախատեսված 4-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Իտալիայի հետ, որը 5 միավորով միայնակ զբաղեցնում է 4-րդ տեղը: Մեր տղամարդկանց ընտրանին ուժերը կչափի Գերմանիայի հետ, որը 4 միավորով ընթանում է 8-րդ տեղում: